Աղոթարան
11.03.2026 | 22:00
Պարգևատու Տեր,
Այս նոր օրվա բացվող շնչի հետ
բարձրացնում եմ հոգիս դեպի Քեզ։
Երբ ընկնում եմ իմ թուլության մեջ,
Բարձրացրու իմ անկումը վերելքի,
Որ զգամ Քո անշոշափելի ներկայության քաղցրությունը։
Տե՛ր,
ամրացրո՛ւ ինձ, որ այս օրը սկսեմ խաղաղությամբ,
անցնեմ խոհեմությամբ
և ավարտեմ հավատարմությամբ։
Քանզի Քոնն է փառքը և զորությունը:
Ամեն:
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Մեկնաբանություններ